տուն Քաղաքական Միջազգային Սարաևոյում ցուցարարներն այրել են նախագահական նստավայրը․ Տուժել են 200 հոգի

Սարաևոյում ցուցարարներն այրել են նախագահական նստավայրը․ Տուժել են 200 հոգի

207
0

Bf4cbyjCUAAWZ5n

Արդեն տեղեկացրել ենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի ավելի քան 20 քաղաքներում տեղի են ունենում զանգվածային ակցիաներ, որոնց ժամանակ ցուցարարները բողոքում են երկրում կառավարության տնտեսական քաղաքականությունից, ինչպես նաև պետական գործարանների փակումից, որտեղ աշխատում էր բնակչության մեծ մասը։ Բացի այդ, ցուցարարները բարձրացրել են երկրում կոռուպցիայի և չարաշահումների հարցը։

Երեկ հայտնի է դարձել, որ ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորների թիվն անցել է 200-ից։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Հազարավոր մարդիկ գրոհել են Սարաևոյի փողոցները, այրել են նախագահական նստավայրը, մեքենաներ, կենտրոնում գտնվող շինություններ։