Սարաևոյում և բոսնիական մի շարք այլ քաղաքներում ընդդեմ գործազրկության լայնածավալ հակակառավարական ցույցերը վերածվել են զանգվածային անկարգութունների:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական գրասենյակը, մայրաքաղաքում ոստիկանները հարյուրավոր ցուցարարների ցրելու համար ռեզինե փամփուշտներ են կիրառում:
Հյուսիային Տուզլա քաղաքում ամբոխը ներխուժել է տեղական ինքնակառավարման մարմնի շենք և այրել այն: Հուզումներն այս քաղաքում սկսել են շաբաթվա սկզբում մի շարք գործարանների փակման և վաճառքի պատճառով, որոնք աշխատանքով էին ապահովում տեղաբնակների մեծ մասին:
Ցուցարարներին իրենց աջակցությունն են հայտնել այլ քաղաքների բնակիչներ ևս` մեղադրելով կառավարությանը գործազրկության խնդիրը լուծելու անկարողության մեջ: