Արդեն տեղեկացրել ենք, որ լեհ դահուկավազորդուհի Յուստինա Կավալչիկը դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն:
Պարզվում է, որ լեհ մարզուհին ոսկե մեդալ է նվաճել կոտրած ոտքով: Այն, որ նրա թաթի ոսկորը կոտրվել է, հայտնի էր դարձել դեռ անցած կիրակի: Facebook սոցցանցի իր էջում Կովալչիկը հրապարակել էր ոտքի ռենտգեն նկարը` գրելով. «Իմ ոտնաթաթի ռենտգենը: Բազմաշերտ կոտրվածք: Ողջույն «փորձագետներին»: Հանգիստ եղե՛ք, շարունակելու եմ վազել»: