Սոչիի օլիմպիական խաղերում դահուկավազորդուհիները խաղարկեցին դասական ոճի 10 կմ մրցատարածության մեդալները:
Հայաստանը ներկայացնող Կատյա Գալստայնը 76 մարզուհիների շրջանում զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը` առաջատարին զիջելով 7:08.6 րոպե:
Իսկ հաղթող է ճանաչվել լեհ դահուկավազորդուհի Յուստինա Կովալչիկը, ով ցուցադրել է լավագույն ժամանակը`28:17.8: Հաղթողին 18.4 վայրկյան զիջել է շվեդ մարզուհի Շարլոտա Կալան: Երրորդ հորիզոնականում նորվեգուհի Թերեզա Յոհաուգն է (+28.3):
Տեղեկացնենք նաև, որ Սոչիում հաստատվել է բավականին տաք եղանակ, և մարզուհիների մի մասը նույնիսկ նախընտրել է վազել ամառային մարզաշապիկներով: