տուն Քաղաքական Միջազգային Խելացի բարձը կօգնի խռմփոցի ժամանակ (լուսանկարներ)

Խելացի բարձը կօգնի խռմփոցի ժամանակ (լուսանկարներ)

175
0

o_892214

Շատ մարդիկ գիշերները տառապում են խռռոցից և արդյունքում` չեն կարողանում հանգստանալ, իսկ հաջորդ օրն ունենում են գլխացավեր: Սակայն նոր «խելացի» բարձը կարող է օգնել մարդկանց այս հարցում:

Snore Activated Nudging Pillow բարձն ակտիվանում է խռմփոցի ժամանակ: Այն ունի բարձրախոս, որը թույլ է տալիս բարձին «ատիվանալ», երբ մարդը սկսում է խռմփացնել: Այդ ժամանակ այն փքվելով կամ ընդհակառակը` փոքրանալով քնած մարդուն այլ դիրք է տեղափոխում, ինչի արդյունքում խռռոցը դադարում է: Բարձը ներսում ունի փուչիկ, որը կարող է մեծանալ մինչև 7,5 սանտիմետր:

Բարձը նաև կարող է զգույշ արթնացնել մարդուն` ստօիպելով նրան փոխել դիրքը: Երբ բարձն ակտիվացվում է, առաջին կես ժամում այն չի գործում` թույլ տալով մարդուն քնել:

Բարձն արժե 149 դոլար: