Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում իր կրտսեր երեխաների՝ չորս ամսական որդու՝ Փսալմի, 3-ամյա որդու՝ Սեյնթի և մեկուկես տարեկան Չիկագոյի մկրտության արարողությունից լուսանկարներ է հրապարակել։
Լուսանկարները Քիմը հրապարակել է Instagram-ում։

Հիշեցնենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այս օրերին Հայաստանում էին գտնվում: Քիմը Երևանում մասնակցել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ ներկայացնելով իր հաջողության ուղին:

Այցելության առաջին օրը Քարդաշյան քույրերն ու Քիմի երեք երեխաները մկրտվել էին Էջմիածնում:
