տուն Լուրեր «Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ֆանտոցի» իտալական կատակերգությունը

«Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ֆանտոցի» իտալական կատակերգությունը

119
0

«Զվարթնոց»-պատմամշակութային-արգելոց-թանգարան-450x243

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է  ներկայացնել  համաշխարհային կինոարտադրության բարձրարժեք ֆիլմեր, որոնք միտված են երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակությանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին համաշխարհային կինոյի սիրահարներին հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` բացօթյա կինոսրահում դիտելու իտալացի թատրոնի ու կինոյի դերասան, կատակերգու, ռեժիսոր  Պաոլո Վիլաջիոյի «Ֆանտոցի» պատմվածքների ժողովածուի հիման վրա 1975 թ. էկրանավորված «Ֆանտոցի» կինոնկատակերգությունը:
«Ֆանտոցին» ժամանակին մեծ մասսայականություն է վայելել Արևելյան Եվրոպայում, ԽՍՀՄ-ում և մեծ ճանաչում է բերել Պ. Վիլաջոյին: Այն արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո», «Արծաթե ժապավեն» և «Ոսկե առյուծ» մրցանակներին:  Ընդհանուր առմամբ նկարահանվել է Ֆանտոցիի մասին պատմող 10  ֆիլմ: