Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ 2016թ պետական բյուջեի նախագծին. «Երկիրը քայքայվում է, նկատի ունեմ՝ գործազրկությունը, որը ծնում է արտագաղթ: Մեր տնտեսությունը գտնվում է ծայրահեղ անկայուն և քայքայման վիճակում: Այնինչ, 2013թ-ին Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ այն վարչապետը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա կհեռացվի պաշտոնից: Եթե Հայաստանը հիմա էլ չապահովի 7 տոկոս աճ, ապա կրկին կքայքայվի»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանը խոսեց նաև հաջորդ շաբաթ կառավարության նախաձեռնությամբ հրավիրած ԱԺ արտահերթ նիստից, որտեղ ներառված են բազմաթիվ օրինագծեր: «Սա արդեն դառնում է անընդնունելի պրակտիկա, ամեն շաբաթ արտահերթ նիստ են հրավիրում: Այսինքն՝ արտահերթ նիստեր հրավիրելով՝ պառալամենտը փորձում են դարձնել դակիչ. փաթեթով բերում են օրինագծերը ու արագ-արագ, առանց պատշաճ քննարկման, անցկացնում օրենքները»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Լրագրողները ծառայողական մեքենաների մասին հարցրեցին՝ կարծո՞ւմ է արդյոք, որ ծառայողական մեքենան շքեղություն է ու պետք է հրաժարվել դրանից: «Մենք դիմել ենք հատուկ նամակով ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ այդ թանկարժեք մեքենաները փոխեն ավելի քիչ արժեք ունեցող մեքենաներով՝ հաշվի առնելով բյուջեի խնդիրները և գոտիները ամուր կապելու խնդիրը: Բայց Հովիկ Աբրահամյանը մերժել է, տալով տարօրինակ պատասխան, որ ավելի քիչ արժեք ունեցող մեքենայի ծախսն ավելի թանկ կնստի ԱԺ-ի վրա»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Հարցին, թե չի պատրաստվում արդյոք հրաժարվել իրեն տրամադրված ծառայողական մեքենայից, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Եվ դրանից ի՞նչ պետք է փոխվի, այսինքն՝ մենք մեր գործը չանե՞նք: Դե եկեք հրաժարվենք պրինտերի սարքերից, համակարգիչներից, է՞լ ինչից հրաժարվենք»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նույնպես հայկական պատվիրակության անդամ է, նշեց, թե ի տարբերություն պատվիրակության հետ նախորդ միահամուռ աշխատանքի, որը հաջողությամբ պսակվեց, այս դեպքում ինքը չի ընդունել իշխանությունների կողմից ընդունած ռազմավարությունը, այն է՝ պայքարել զեկույց չլինի: «Ասել եմ, որ դա իրատեսական չէ, պետք է փոխել զեկուցողին»,-ասաց նա և պնդեց, թե կար հնարավորություն փոխելու Վոլտերին՝ ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնով: «Նաև պետք է փոխվեր զեկույցի անընդունելի վերնագիրը, իսկ նոր զեկուցողը կարող էր անել, կար դրա հանրավորությունը, , բայց պատվիրակությունը իշխանությունների թելադրանքով ի սկզբանե որոշել էր՝ մերժել զեկույցը: Չարեցին, և հետո էլ սկսեցին բոյկոտել ԵԽԽՎ-ն, հրաժարվել համագործակցությունից, որի համար կառույցները պատժամիջոցներ կիրառեցին»,-ասաց նա և հավելեց, թե թշնամական վերաբերմունք ձևավորվեց հայկական պատվիրակության շուրջ, և Մինյոնը նույն քվեարկության օրը մի քանի ձայնով պարտվեց: