տուն Լուրեր Զուրաբիշվիլին Մոսկվային կոչ Է արել չենթակվելու վրացական արմատական ուժերի սադրանքներին

Զուրաբիշվիլին Մոսկվային կոչ Է արել չենթակվելու վրացական արմատական ուժերի սադրանքներին

124
0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել Է Ռուսաստանի ղեկավարությանը՝ հանրապետության արմատապես տրամադրված քաղաքական ուժերի սադրանքներին չենթակվելու կոչով: Այդ մասին Զուրաբիշվիլին հայտարարել Է հուլիսի 9-ին Թբիբլիսիում կայացած ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի ղեկավարությանը կոչ եմ անում չենթարկվելու Էսկալացիային: Պարադոքս կլինի, եթե հարեւան երկիրը պատասխանի այն ուժերի սադրանքներին, որոնք իր իսկ կողմից բնութագրված են որպես արմատական, եւ դրանով իսկ նպաստի նրանց խափանարարական նպատակներին»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահն ապաԷսկալացման կոչ Է արել երկրի ներսի քաղաքական ուժերին, որոնք, նրա խոսքով՝սպառնալիքի տակ են դնում երկրի կայունությունը: Ինչպես ընդգծել Է Զուրաբիշվիլին, որոշ մարդիկ, սքողվելով հայրենասիրության դրոշով, վնաս են հասցնում Վրաստանի քաղաքացիներին եւ նրանց տնտեսական բարեկեցությանն ինչպես երկրի ներսում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում