Մեքսիկայում 66-ամյա սենատոր Մարթա Լուսիա Միչեր Կամարենան մերկացել է պետական առցանց հանդիպման ժամանակ։ New York Post-ի փոխանցմամբ ՝ նա մոռացել է անջատել zoom խմբակային տեսազանգերի ծառայության տեսախցիկը։
Միչերի խոսքով՝ ինքը հասկացել է, որ մերկացել է տեսախցիկի առջև միայն այն բանից հետո, երբ գործընկերներն իրեն անձնական հաղորդագրություններ են գրել: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ լրատվամիջոցների աշխատակիցներ։
Ավելի ուշ սենատորը ներողություն է խնդրել միջոցառման բոլոր մասնակիցներից, որոնք տեսել են նրան։ Նա համաձայնել է, որ, թեկուզ և պատահական, խախտել է վարքագծի կանոնները։ Միաժամանակ, Միչերը կոչ է արել կանանց չամաչել մարդկանց առջեւ առցանց մերկանալու համար:
