Araratnews.am-ը տեղեկացրել է, որ այսօր հակառակորդի կրակոցից Արցախում զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինվորը Շիրակի մարզի Ախուրյան գյուղից էր:
Համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գրիգորը տան փոքրն էր, ուներ քույր ու եղբայր: Հայրն ու մայրը Հայաստանում չեն` արտագնա աշխատանքի են Ռուսաստանում: «Լավ, նորմալ ընտանիք էր: Համեստ երեխաներ էին»,- ասաց գյուղապետը:
Սոնա Դավթյան