տուն Լուրեր Զոհրաբյանն ու Մամեդյարովը համատեղ հայտարարությամբ հանդես կգան. Զախարովա

Զոհրաբյանն ու Մամեդյարովը համատեղ հայտարարությամբ հանդես կգան. Զախարովա

129
0

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովն այսօր Միլանում համատեղ հայտարարությամբ հանդես կգան: Այս մասին ավանդական դարձած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հանդիպման մասին հայտարարվել էր օրեր առաջ: Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայտարարության համաձայնեցում»,- ասել է նա:

«Կարծում եմ՝ լրագրողներին հանդիպման արդյունքներով բավականին շատ մանրամասներ կտեղեկացնեն»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: