ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում հնարավոր է նաև տեղի ունենա Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ինչը չհերքվեց և ոչ էլ հաստատվեց Մնացականյանի կողմից։