տուն Լուրեր Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սլովակիայի արտգործնախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սլովակիայի արտգործնախարարի հետ

96
0

Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիների շուրջ: Երկուստեք կարևորել են բազմակողմ համագործակցության ձևաչափի շրջանակներում սուվերեն հավասարության սկզբունքի անշեղ երաշխավորումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր սլովակ գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները՝ այս համատեքստում ընդգծելով հիմնախնդրի հիմնական շահառուների՝ մարդկանց կենսական անվտանգության ապահովման կարևորությունը: