տուն Լուրեր Բլոգ Զինվոր էին բերել, շատ ծանր վիճակում, կյանքը փրկել չհաջողվեց

Զինվոր էին բերել, շատ ծանր վիճակում, կյանքը փրկել չհաջողվեց

134
0

zinvor

Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ Երեւանի Մասիվի հիվանդանոց հիվանդատես էր գնացել, որի ժամանակ ականատես է եղել, որ հիվանդանոց զինվոր են տեղափոխել շատ ծանր վիճակում: «Մասիվի հիվանդանոց հիվանդատես էի գնացել: Զինվոր էին բերել, շատ ծանր վիճակում: Ասացին, որ ղարաբաղյան զորամասերից մեկում դանակը գլուխն են մտցրել: Կյանքը փրկել չհաջողվեց: Վատ ա, շատ վատ»,- գրել է լրագրողը:

Մենք փորձեցինք ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակից ճշտել տեղի ունեցածը: Արծրուն Հովհաննիսյանը հեռախոսազանգերին չպատասխանեց: Անպատասխան մնացին նաեւ առողջապահության նախարարի  մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին կատարած մեր զանգերը:

Մանրամասները՝ ավելի ուշ: