տուն Լուրեր Զինծառայողներին հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկու անդամներ նշանակվեցին

Զինծառայողներին հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկու անդամներ նշանակվեցին

105
0

zinvor

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համաձայն՝ ՀՀ կառավարությունը նշանակում է խորհրդի ինն անդամներից երեքին: Ինչպես նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որոշմամբ առաջարկվում է դեռևս նշանակել երկու անդամ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին: «Երրորդ տեղն առաջարկում ենք այս պահին չլրացնել և ԱԺ ընտրություններից հետո պաշտոնապես առաջարկություն ներկայացնել Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, որպեսզի երրորդ ներկայացուցիչը կառավարության կողմից նշանակվի ընդդիմադիր խմբակցությունից»,-նշել է Դավիթ Հարությունյանը:
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով օժտված բաժին ստեղծելու նպատակով: Նշված վարչությունը հանդիսանալով նախարարության զորահավաքային մարմինը, միաժամանակ իրականացնում էր երկրի զորահավաքային նախապատրաստության պետական քաղաքականության մշակման գործառույթներ, որը և փոխանցվել է ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ստեղծվող բաժնի կողմից իրականացվող գործառույթների շարքին: