տուն Լուրեր Զիմբաբվեում ռազմական հեղաշրջում է. նախագահը զինվորականների հսկողության տակ է (տեսանյութ)

Զիմբաբվեում ռազմական հեղաշրջում է. նախագահը զինվորականների հսկողության տակ է (տեսանյութ)

98
0

4599842

Նոյեմբերի 14-ին Զիմբաբվեում սկսած ռազմական հեղաշրջումից հետո երկրի զինվորականները Աֆրիկյան միության հանձնախմբին հավաստիացրել են, որ իշխանության զինված գրավում չի եղել. հաղորդում է TASS-ը:

Երկրի պետական հեռուստաալիքը գտնվում է զինվորականների հսկողության տակ: Զիմբաբվեի նախագահ 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն և իր ընտանիքը տնային կալանքի տակ են: Հաղորդվում է նաև, որ երկրի ղեկավարը շուտով հրաժարական է տալու:

Հեղաշրջման կազմակերպիչները հայտնել են, որ ռազմական գործողությունների նպատակը երկրի նախագահին շրջապատող հանցագործներն են: