Ռուսաստանում Զիկա վիրուսով վարակման ևս մեկ դեպք է գրանցվել. Rosbalt.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:
Զիկա վիրուսով վարակվածը Մեքսիկայից վերադարձած ՌԴ քաղաքացի է:
Հիվանդությունը խորությամբ ուսումնասիրված չէ, պատվաստանյութ և բուժման արդյունավետ եղանակներ դեռևս բացահայտված չեն: Վարակը տարածվում է Aedes տեսակի մոծակների խայթոցի միջոցով, բայց հայտնի են դեպքեր, երբ այն փոխանցվել է սեռական ճանապարհով: Առաջին անգամ այս հիվանդությունը հայտնաբերվել է Ուգանդայում: