Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հնարավոր է իր պաշտոնից հեռանա մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը, տեղեկացնում է իսպանական A3 Media հեռուստաալիքը:
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Լաս-Պալմասի» հետ խաղից (2:1) հետո ֆրանսիացին հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի եւ մի քանի խաղացողների հետ:
Զիդանը հիասթափված է «Արքայական ակումբի» ցուցադրած խաղից: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել Սերխիո Ռամոսը, Մարսելուն, Պեպեն եւ Քրիշտիանու Ռոնալդուն, Զիդանը թիմից պահանջել է անհրաժեշտ նվիրվածություն ցուցաբերել առաջիկա խաղերին: Եթե դա տեղի չունենա, ապա նա հրաժարական կտա: