տուն Լուրեր Ժողովուրդներին նախապատրաստեք խաղաղության համաձայնագրի կնքմանը. Օլանդի կոչը` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին

Ժողովուրդներին նախապատրաստեք խաղաղության համաձայնագրի կնքմանը. Օլանդի կոչը` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին

74
0

9e2f946b800e189586c88923614f018db18ef0ae

Ֆրանսուա Օլանդը նախագահներին կոչ է արել ակտիվացնել ջանքերը ԼՂ երկարատև հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա, հայտնում է Ելիսեյյան պալատի պաշտոնական կայքը:

Օլանդն  ընդգծել է, որ ներկայի «ստատուս քվոն» հուսալի չէ:   Նա կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել տարաձայնությունները և երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համաձայնագրի կնքմանը:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ փոխանակել` Կարմիր խաչի օգնությամբ: