տուն Մամուլ «Ժողովուրդ». Տուժողի մայրը չգիտի՝ ով և ինչու է կրակել

«Ժողովուրդ». Տուժողի մայրը չգիտի՝ ով և ինչու է կրակել

144
0

joxovurd4

Ինչպես հայտնի է՝ մարտի 3-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով ծանր վիրավորվել էր 33-ամյա Արման Թադեւոսյանը: Այդ օրը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ էր: Երեւան մտնող ավտոճանապարհներին զինված ոստիկաններ էին հերթապահում, նրանք ստուգում էին քաղաք մտնող եւ քաղաքից դուրս եկող ավտոմեքենաները՝ կասկածյալներին հայտնաբերելու նպատակով:

 

Տեղում Armlur.am-ի թղթակիցը ֆիքսել էր, թե ինչպես են իրավապահ մարմնի աշխատակիցները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս բերում հրազեն: Մեքենայի վարորդը եւ ուղեւորները տեղափոխվել էին բաժանմունք: Շրջանառվող լուրերի համաձայն՝ 33-ամյա Արման Թադեւոսյանն ու կրակողները վիճաբանել են ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ: Armlur.am-ի հետ զրույցում, սակայն, Արման Թադեւոսյանի մայրը՝ Ծովինար Թադեւոսյանը, նշեց, որ իրեն հասած լուրերի համաձայն՝ որդին այդ ժամանակ մեքենայի ղեկին չի եղել: «Տղաս կանգնած է եղել: Իմ իմանալով՝ դրանք մոտեցել ու կրակել են: Գյուղում խոսում են, թե իբր կրակողները մեզնից այնքան էլ հեռու չեն ապրում, բայց ես դրանց ընդհանրապես ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ երբեւէ տեսել եմ: Ամուսինս էլ անկողնային հիվանդ է, ինքն էլ չգիտի: Չգիտենք՝ ով են, ինչ են»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։