տուն Լուրեր «Ժողովուրդ». «Թալգրիգը» ևս սնանկացել է

«Ժողովուրդ». «Թալգրիգը» ևս սնանկացել է

113
0

Ժողովուրդ

««Թալգրիգ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվել է հրուշակեղենի և ալյուրի արտադրությամբ ու ներմուծմամբ։ Այս ընկերությունը համարվել է «Գրանդ քենդի» ընկերության լուրջ մրցակիցներից մեկը։ Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ «Թալգրիգը» հարկային և վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով սնանկացել է։

«Ժողովուրդ»–ին  հայտնի  դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանաjին մաքսատան ղեկավարությունը որոշել է հօգուտ աետբյուջեի ընկերությունից գանձել 1 մլն 499 հազար դրամ։ Բանն այն է, որ ընկերությունը դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարագրել է ալյուրի լցման և փաթեթավորման մեքենա, որի մաքսային արժեքը կազմել է 7 մլն 495 հազար դրամ, իսկ ԱԱՀ-ն՝ 1 մլն 499 հազար դրամ։ ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է մեկ տարով ժամկետը լրացել է,  և այժմ մաքսայինը ևս ավելացել է ընկերության պարտատերերի ցանկին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։