տուն Մամուլ «Ժողովուրդ». Սարի թաղում նռնակ նետողը Լյովա Երանոսյանի եղբայրն է

«Ժողովուրդ». Սարի թաղում նռնակ նետողը Լյովա Երանոսյանի եղբայրն է

78
0

սարի-472x265

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը։

«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ լուսանկարներում լուսաձայնային նռնակը ձեռքին երեւացողը Լեռնիկ Երանոսյանն Է՝ փոխոստիկանապետի եղբայրը։

Հիշեցնենք, որ Լյովա Երանոսյանը ՈԶ հրամանատար է դարձել 2012-ին։ Դրանից հետո նա ՈԶ-ում պաշտոնների է նշանակել ինչպես հարազատներին, այնպես էլ ընտանիքի անդամներին։ Նրա դուստրը եւ որդին՝ Իրինա եւ Խաչիկ Երանոսյանները, նույնպես ՈԶ պաշտոնյաներ են։ Ոստիկանության զորքերը փաստացի դարձել է Երանոսյանների ընտանեկան կապալը, ինչի համար էլ նրանք գերդաստանով անմոռաց մարտնչում են ՀՀ քաղաքացիների դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում