«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք առաջիկայում սկսում են քննարկումների շարք տարբեր քաղաքական ուժերի և հանրության այլ շերտերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչպիսին պետք է լինեն սահմանադրական փոփոխությունները: Այս հայտարարությունն ինքնին տարօրինակ է, քանի որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, կարծես թե, հենց նման քննարկումների արդյունքում էր կազմվել, և մնում էր, որ Սերժ Սարգսյանը հաստատի այն, որպեսզի մասնագետներն ըստ այդմ սկսեին մշակել բուն փոփոխությունների նախագիծը: Նաղդալյանի երեկվա հայտարարությունը վկայում է, որ սահմանադրական փոփոխությունների հարցում Սերժ Սարգսյանի և իշխանությունների՝ նախկինում ունեցած մտադրությունները փոխվել են, և այժմ փորձում են նախկին գործընթացը կրկնելով՝ հանրությանը մատուցել այդ փոփոխությունը»,–գրում է թերթը։
տուն Մամուլ «Ժողովուրդ». Սահմանադրական փոփոխությունների հարցում իշխանությունների՝ նախկին մտադրությունները փոխվել են