«Ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման Է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոևը, որը առավել հայտնի Է Կիևյանցի Յուրա ածականով, նրա ընկերները և հարազատ եղբայրը՝ Ռոստիկ Ուտոևը։ Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք Է առգրավվել։ Չի բացառվում, որ սա «նախընտրական գույքագրում» կոչվող գործընթաց Է։ Բանն այն Է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքում քրեական հեղինակությունների մի մասն իշխանությունների առջև ստանձնած իր պարտավորությունները չկատարեց, և նրանց ինչ-որ բաներ հասկացնելու անհրաժեշտություն կա։ Իսկ թե իրականում ինչ նպատակ ունի գործընթացը, դժվար Է ասել։ Համենայնդեպս, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աննախադեպ մի հավաք Է կազմակերպել, նա փակ հանդիպում Է ունենալու օպերատիվ ծառայության աշխատակից շարքային օպերների հետ՝ առանց ղեկավարների»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։