«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք մարզերում պարզապես բացակայում են դիահերձողները, փոխարենը, այդ աշխատանքն անում են դատական բժիշկները: Իրավիճակը շատ ավելի ծանր է բիոթափոնների հեռացման գործընթացի հետ կապված:
Ախտաբանաանատոմիական բաժանմունքների մեծ մասում չի պահպանված կեղտաջրերի մաքրման եւ վարակազերծման կայանի առկայության պահանջը, լվացքատան ու նրա սարքավորումներին առաջադրվող պահանջները, նախաախտաբանաանատոմիական բաժանմունքի, ֆիքսացիոնի, սանհանգույց-ցնցուղարանի, բժշկական թափոնների պահման շենքերին առաջադրվող պահանջները: Ու սա այն դեպքում, երբ այս պայմաններում արված ծառայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում, արդյունքում տեղի է ունենում բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: