«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից հարեւան Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, ավելի կոնկրետ արտադրողները սկսել են գայթակղիչ առաջարկներ ստանալ: Ըստ նույն տեղեկությունների՝ գործարարներին բարձր` արդյունաբերության նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ոչ հրապարակային հանդիպման են հրավիրում եւ առաջարկում իրենց արտադրությունը տեղափոխել Վրաստան: Ու եթե գործարարները համաձայնեն իրենց ձեռնարկությունը տեղափոխել Վրաստան, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ եւ անարգել արտահանում Եվրամիության անդամ երկրներ:
Բացի այդ՝ սկզբնական շրջանում խոստանում են նաեւ մի շարք հարկային արտոնություններ: Ի դեպ, Հայաստանի բազմաթիվ խոշոր գործարարներ, այդ թվում պաշտոնյաներ, վաղուց Վրաստանում տարբեր արտադրություններ են հիմնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: