տուն Լուրեր «Ժողովուրդ». Համայնքների խոշորացման ծրագիրը` օդում կախված. ինչ է սպասվում

«Ժողովուրդ». Համայնքների խոշորացման ծրագիրը` օդում կախված. ինչ է սպասվում

107
0

Նախորդ իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ծրագիրը Հայաստանում կասեցվել է մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Բայց եւ անորոշ է` ընտրություններից հետո այն կշարունակվի, թե ոչ: Մինչդեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը համայնքների խոշորացումը մտադիր էր ավարտել 2018 թվականին: Անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով խոշորացվեց համայնքների կեսից ավելին. 465 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է 52 համայնք: Այս պահին հանրապետության համայնքների ընդհանուր թիվը 502 է: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ավարտվել էր համայնքների խոշորացումը: Սակայն ըստ մասնագետների` նոր ձեւավորված գյուղերը անհամաչափ են եղել: Եթե Վայոց ձորի 44 համայնքի միավորումից ձեւավորվել է 8 համայնք, ապա Սյունիքի մարզի 113 համայնքի միավորումից կազմավորվել է դարձյալ 8-ը: Ի դեպ, Մալիշկան չի ենթարկվել խոշորացման, այլ կերպ ասած` չի միավորվել որեւէ այլ գյուղի հետ: ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններում եւս նոյեմբերի 5-ի ընտրություններով խոշորացման գործընթացն ավարտվել է, 48 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվել է 4 համայնք: Վերականգնվել է նախկին Ապարանի շրջանը` 21 գյուղերով, Թալինի շրջանի գյուղերն առանձին միավորում են կազմել: Մարզի եզդիաբնակ 11 գյուղերը միավորվել են Ալագյազ համայնքային կենտրոնի շուրջ: Իսկ ահա հայաբնակ Մելիք գյուղը ոչ մի համայնքի հետ այդպես էլ չմիավորվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից տեղեկացավ, որ մեր երկրում չխոշորացված համայնքների թիվը 450-ն է: Ըստ պլանավորվածի` խոշորացման գործընթացը պետք է ավարտվի 2019 թվականին: Բայց ըստ որոշ տեղեկությունների` խորհրդարանական ընտրությունների ֆոնին համայնքների խոշորացման ծրագիրը անորոշ ժամկետով կասեցվել է, որպեսզի մեղմեն բնակիչների դժգոհությունը:

Շարունակություն՝ սկզբնաղբյուր կայքում: