տուն Մամուլ «Ժողովորդ». Գագիկ Ծառուկյանն իր թեկնածությունն է առաջադրելու

«Ժողովորդ». Գագիկ Ծառուկյանն իր թեկնածությունն է առաջադրելու

64
0

joxovurd4

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրելու է՝ լինեն դրանք հերթական, կամ՝ արտահերթ: Մեզ լուրեր հասան, որ Ծառուկյանը երբ հանդիպել  է «Ազատամարտի նվիրյալներ» եւ «Երդվյալ ազատամարտիկների միություն» կոչվող հկ-ների կորիզի ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) կողմից, նույն կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն է արել: Ազատամարտիկները Գ. Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամ ինքը վճռական է տրամադրված ու կես քայլ հետ չի գնա: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից: Վերջինս խոստացավ մեր լուրը ճշտել ու պատասխանել, բայց այդպես էլ ոչինչ չասաց:

Գրում է թերթը