տուն Մամուլ «Ժողովորդ». Արտոնյալ կողոպտիչները

«Ժողովորդ». Արտոնյալ կողոպտիչները

104
0

joxovurd4

Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց է ուղղել «Արմավիա»-ի կուտակած  պարտքերի մասին: Հիշեցնելով, որ «Արմավիա»-ն չի կատարել իր  հարկային պարտավորությունները, ընդդիմադիր պատգամավորն իր տարակուսանքն է հայտնել առ այն, որ կառավարությունը հանդես չի եկել քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ` այդպիսով պարտակելով կատարված հանցագործությունը: «Նոր կառավարությունը  ոչ միայն շարունակում է  հանցագործության պարտակման գործը, այլեւ ճարպկորեն օգնում   է Բաղդասարովին` թեթեւացնելու իր պարտքերի բեռը պետության հաշվին` միեւնույն ժամանակ օգնելով կախարդական փայտիկ չունեցող վարչապետին խոսել բյուջեն լցնելու խոստումների կատարման մասին»,-ընդգծել է պատգամավորը:

Ի պատասխան` ՀՀ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, թե եթե  կառավարությունը հարկային պարտավորությունները չկատարող օդային փոխադրողի գործունեության վրա արգելանք դներ, ապա Հայաստանը կմնար առանց  օդային փոխադրումների. «Այդ պատճառով էլ  համբերատար, ինչպես վարվում ենք նաեւ շատ այլ ձեռնարկությունների հետ, ժամանակացույց ենք տրամադրում, որպեսզի կարողանան վճարումներ կատարել»,-պարզաբանել է Խաչատրյանը:

Սա ապշեցնող տրամաբանություն  է: Փաստորեն` ՀՀ իշխանություններն ի սկզբանե  ողջ դաշտը հանձնում են մեկ օլիգարխի տնօրինմանը, ապա հայտնվելով պատանդի կարգավիճակում` ստիպված հարմարվում  մենաշնորհատիրոջ ապօրինություններին ու քմահաճույքներին: Կոնկրետ «Արմավիա»-ի դեպքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչից ելնելով այդ ընկերությանը տրամադրվեց ազգային փոխադրողի անհասկանալի  կարգավիճակը, այն էլ` ամբողջ տասը տարով: Եվ տրամադրվելուց հետո էլ վերջինիս վարած խայտառակ գնային քաղաքականությունն ու սպասարկման որակն աչքի առջեւ ունենալով` ինչու կառավարությունը  ընկերությանը տրված այդ կարգավիճակը չեղյալ չհայտարարեց եւ ավելի շուտ չանցավ «բաց երկնքի» քաղաքականությանը, որի դիմաց Արեւմուտքը պատրաստ էր լուրջ աջակցություն ցուցաբերել:

Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում