Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից
«Քիչ առաջ Ժնևում մեկնարկել են Սերժ Սարգսան-Իլհամ Ալիև բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,- թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: