Ժնեւում Սիրիայում բռնության դադարեցման մասին փաստաթղթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հաղորդվում է, որ այս պահին փաստաթուղթը համաձայնեցվում է բարձր մակարդակով:
«Թշնամական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթը պատրաստ է, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության են եկել: Մնում է բարձր մակարդակով այն համաձայնեցնել»,- ասել է աղբյուրը