տուն Լուրեր Ժիրինովսկին ցանկանում է Լավրովի հրաժարականը

Ժիրինովսկին ցանկանում է Լավրովի հրաժարականը

76
0

97701

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ռուսաստանը պետք է ավելի խիստ արտաքին քաղաքականություն վարի, հաշվի առնելով ներկայիս միջազգային իրավիճակը, և առաջարկել է փոխել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարին. հաղորդում է Ria.ru-ն:

«Միջազգային խնդիրները մնում են, և մենք կարծում ենք, որ ավելի խիստ քաղաքականություն է անհրաժեշտ: Ես ինչի՞ց կսկսեի, եթե նախագահ լինեի. ես կփոխեի արտաքին գործերի նախարարին: Նա այլևս չի համապատասխանում այս իրավիճակին, այսօր մեկ այլ անձ է անհրաժեշտ, ով նրանից ավելի լավը կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ժիրինովսկին: