Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ շարունակում է իրեն ռուսաստանցի համարել, հաղորդում է RIA Novosti-ն:
Հունվարին տեղեկություններ էին սկսել շրջանառվել, որ Դեպարդյեն վաճառել է Ռուսաստանում իր ունեցվածքը ու տեղափոխվել Բելգիա:
Սակայն, Դեպարդյեն հերքել է այս լուրերը: «Ես ինձ ռուսաստանցի եմ զգում նույնիսկ արտասահմանում»,- ասել է դերասանը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի դերասանը ռուսական անձնագիր էր ստացել 2013-ին, սակայն պահպանել էր ֆրանսիական քաղաքացիությունը: