տուն Լուրեր «Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցի դաշինքով

«Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցի դաշինքով

83
0

jarangutyun-600x411«Ժառանգություն» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքով:

Կուսակցության վարչության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Թե որ դաշինքի հետ մենք կմասնակցենք ընտրություններին, կարող եմ ասել, որ մենք վերջնական ճշգրտումների համար պաշտոնական բանակցողներ ունենք, որոնք լիազորված են կուսակլցության խորհրդի կողմից»,- նշեց Մարտիրոսյանը:

Հարցին` ինչպե՞ս է ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը վերաբերվել Զարուհի Փոստանջյանը, ով կողմնակից է միայնակ մասնակցելու տարբերակին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ առանձին մասնակցելու կողմնակից է ոչ միայն Զարուհի Փոստանջյանը, սակայն խորհուրդը բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել մասնակցել դաշինքով:

Անդրադառնալով հարցին` կմասնակցի՞ Զարուհի Փոստանջյանն ընտրություններին, եթե կուսակցությունը որոշել է դաշինք կազմել այլ ուժերի հետ` Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել և խորհուրդ տվեց հարցն ուղղել Փոստանջյանին: