տուն Լուրեր «Ժառանգություն»-ը դատապարտում է Նարինե Ավետիսյանի հանդեպ կատարված բռնությունը

«Ժառանգություն»-ը դատապարտում է Նարինե Ավետիսյանի հանդեպ կատարված բռնությունը

112
0

«Ժառանգություն»

Սեպտեմբերի 28-ին, մասնագիտական պարտականությունները կատարելիս, ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը: Ասֆալտապատման աշխատանքները նկարահանելու պահին լրագրողի նկատմամբ բռնություն են գործադրել «Շինպլյուս»  շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանը եւ նրա աշխատակիցները: Ֆիզիկական ուժի գործադրմամբ Ավետիսյանից  խլել են հեռախոսը են նրան տապալել գետնին:

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանում լրագրողների նկատմամբ կատարվող ցանկացած բռնարարք, ինչը երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք եւ հետեւանք է:

Աչքի առաջ ունենալով անցյալում նմանօրինակ դեպքերն անպատիժ թողնելու, բռնությունը պարտակելու փաստերը, ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից պահանջում ենք սկզբունքայնություն ցուցաբերել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում:

«Ժառանգություն» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նարինե Ավետիսյանին:

«Ժառանգություն» կուսակցություն
2 հոկտեմբերի, 2017թ., Երեւան