տուն Լուրեր Ժամկետային զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայող է մահացել

99
0

Երեկ՝ հունվարի 6-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վերջինս Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 2-ին:

Այդ օրը, ժամը 19:10-ի սահմաններում Պ. Սարիբեկյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 MV 682 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Վթարի հետևանքով Պ. Սարիբեկյանը ու ուղևոր՝ համաքաղաքացի 18-ամյա Էդգար Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով Պ. Սարիբեկյանը ժամկետային զինծառայող էր և օրինական հիմունքներով եկել էր արձակուրդ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։