ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալներ, որոնց համաձայն, այսօր՝ ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 23,4 տոկոսը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ–ում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնելու 100-ից ավելի միջազգային դիտորդներ և 110 տեղական դիտորդներ: