Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն չի ցանկանում, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ բանակցությունները չլինեն միայն հանուն բանակցությունների. այս մասին Մամեդյարովը հայտարարել է Բրազիլիայի իր գործընկեր Ալոիզիո Նունես Ֆերեյրայի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է APA գործակալությունը:
«Մենք ուզում ենք, որ բանակցությունները չլինեն միայն հանուն բանակցությունների: Մենք անգամ պահանջում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն: Նախագահների հանդիպման ժամանակ էլ է շեշտվել, որ բանակցությունները պետք է ինտենսիվ բնույթ ունենան: Ես Մոսկվա եմ մեկնում այդ դիրքորոշմամբ: Ժամանակն է լուծելու այս հակամարտությունը»,- ասել է Մամեդյարովը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: