տուն Մամուլ «Ժամանակ». Բժիշկները հոգեկան հիվանդների հարազատներից ամսական 120 000 դրամ են պահանջում

«Ժամանակ». Բժիշկները հոգեկան հիվանդների հարազատներից ամսական 120 000 դրամ են պահանջում

86
0

30_Nubarashen_Hogebujakan_Klinika_7-

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ը ահազանգ է ստացել Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդների հարազատներից, որ հոգեբուժարանների օպտիմալացման որոշումից հետո բժիշկները հիվանդների հարազատներից գումար են պահանջում՝ ասելով, թե այժմ նոր կարգ է գործում. կա՛մ իրենց հիվանդին պետք է տանեն տուն, կա՛մ ամեն ամիս 120 հազար դրամ վճարեն նրան հոգեբուժարանում պահելու համար:   Սա այն դեպքում, երբ հոգեբուժարանում են հիմնականում հասարակության համար վտանգավոր հիվանդները: Նշենք, որ առողջապահության նախարարությունը հայտարարում էր, թե օպտիմալացման արդյունքում հիվանդները դուրս չեն հանվելու հոգեբուժարաններից:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: