տուն Հասարակություն Իրավական «Ժամանակ». ԼՀԿ խմբակցությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել

«Ժամանակ». ԼՀԿ խմբակցությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել

126
0

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ԱԺ կանոնակարգ օրենքում կատարել լրացում և ավելացնել դրույթ, ըստ որի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դեսպանները և/կամ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները առաջադրվելուց հետո՝ մինչև նշանակվելը հանդիպում են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ նաև նրանց նշանակումից հետո՝ աշխատանքային գործունեության ընթացքում:

Սա ընդունված կարգ է աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրներում և կոչված է դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն ապահովելուն»: