«Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական գործի քննությունը, սակայն նիստը չսկսված հետաձգվել է մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։
Ուշագրավ է, սակայն, որ նշանակված դատահոգեբանական փորձաքննության արդյունքում հաստատվել է աֆեկտը։ Փորձաքննությունը հաստատել է, որ Ռուզաննա Մկրտչյանը սպանությունը կատարելու պահին եղել է աֆեկտի վիճակում։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: