Ժամանակ չունեմ Վիգեն Սարգսյանի ստատուսները կարդալու: Այս մասին կառավարության շենքի մոտ այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Պարոն Մարությանը դրա հետ կապված պարզաբանում տվել է: Կարծում եմ՝ լրացուցիչ պարզաբանումների կարիք չկա»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ավելի վաղ անդրադարձել էր Հայկ Մարությանի հայտարարությանը: