տուն Մամուլ «Ժամանակ». Արայիկ Գրիգորյան ԱԺ-ում պատը քանդել ու հարևան սենյակի հաշվին մեծացնում...

«Ժամանակ». Արայիկ Գրիգորյան ԱԺ-ում պատը քանդել ու հարևան սենյակի հաշվին մեծացնում է իր աշխատասենյակը

166
0

24644991489743799

«Աժ-ում արդեն սկսել են սե­նյակները բաժանել: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրու­թյուններին պարտված պատգա­մավորները հանձնում են, իսկ նո­րերը պատրաստվում են տեղ ապահովել: Ընդ որում, այն պատգամավորները, որոնք այս անգամ էլ են լինելու խորհրդա­րանում, փորձում են էլ ավելի լավ դիրքավորվել ու ավելի հարմա­րավետ սենյակներ ձեռք բերել: Օրինակ’ Արայիկ Գրիգորյանը’ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը, վերանորո­գել է տալիս իր աշխատասենյա­կը: Ընդ որում, նա հարևան սե­նյակի պատը քանդել և դրա հաշվին մեծացնում է իր սենյակը: Հարևան սենյակը նախկինում պատկանում էր ՀՀԿ-ական Սու քիաս Ավետիսյանին, ով այս ընտրություններին խորհրդարան չի անցել: Եվ Ա. Գրիգորյանը որո­շել է այն միացնել իրենին: Ի դեպ, այդ սենյակները նաև ընդունա­րան ունեն: Ու շատ քիչ պատգա­մավորների է տրված ընդունարանով աշխատասենյակ ունե­նալու ճոխությունը: Այն էլ նիստերի դահլիճի անմիջապես հարևանությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: