տուն Լուրեր Զգուշացում՝ խաղողագործներին

Զգուշացում՝ խաղողագործներին

223
0

veraison

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս բուժումներկատարել  օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ:

Նշենք, որ  օիդիում սնկային հիվանդության զարգացման և տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանրապետությունում օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով և ժամանակին ու արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում կվտանգվի խաղողի բերքի ստացումը:

Պայքարի միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել օրվա զով ժամերին՝ վաղ առավոտյան կամ երեկոյան, երբ քամու արագությունը չի գերազանցում 1-2 մ/վրկ-ը:

Բուժումներն իրականացնելիս խորհուրդ է տրվում օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին