ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կասկածվում է 2018 և 2022 թվականներին Ռուսաստանում և Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունների տոմսերի վաճառքի իրավունքների բաշխման համատեքստում պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Դրա մասին հայտնում է ֆրանսիական Lequipe պարբերականը:
Մասնավորապես, տոմսերի վաճառքի իրավունքների բաշխման ընթացքում Բլատերն նախապատվությունը տվել է այն ընկերությանը, որի մասնաբաժինների մի մասը պատկանում են իր զարմիկին` Ֆիլիպ Բլատերին: Դրա պատճառով նախատեսված տենդերը չի անցկացվել:
Սեպտեմբերի 25-ին Շվեյցարիայի դատախազությունն այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել: