տուն Լուրեր Զելենսկին արտասահմանյան առաջին այցը կկատարի Բրյուսել

Զելենսկին արտասահմանյան առաջին այցը կկատարի Բրյուսել

139
0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան առաջին այցը կկատարի Բրյուսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, մայիսի 29-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պլանավորված են պետության ղեկավարի հանդիումները Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում ճշտել են, որ այցը տեղի կունենա հունիսի 4-ից 5-ը:
Ուկրաինայի նախագահը, ինչպես հավելել են նրա վարչակազմում, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի գործընկերներին կիրազեկի Ուկրաինայի արեւելքի անվտանգության հետ կապված իրադրության մասին, կքննարկի Դոնբասի հակամարտության կարգավորման համար միջազգային ջանքերի ակտիվացման ուղիները, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ կարծիքներ կփոխանակի երկրում հետագա բարեփոխումների շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: