Զազրելի ու անթույլատրելի է այն ամենը, ինչը ներկայացվեց, ու եթե դա համապատասխանում է իրականությանը, երկու կարծիք լինել չի կարող՝ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին՝ ասել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Այդ ամենը հնարավո՞ր էր առանց Սերժ Սարգսյանի, ոստիկանության, ԱԱԾ-ի տեղեկացվածության հարցին Արփինե Հովհաննիսյանը պատսխանել է. «Այդ հարցին ոչ թե ես պետք է գնահատական տամ, այլ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննությունը: Կպարզվի՞, որ որևէ մեկը պատասխանատու է, տեղյակ է եղել, ու սա իրականությանը համապատասխանում է, ուրեմն օրենքի ամբողջ ուժով պետք է պատասխանատվություն կրի»:
Տեսանյութը՝ news.am-ի: