տուն Լուրեր Զախարովայի խորհուրդը Հայաստան մեկնել ցանկացող ռուսաստանցիներին

Զախարովայի խորհուրդը Հայաստան մեկնել ցանկացող ռուսաստանցիներին

141
0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կիսվել է իր փորձով, թե ինչ է անհրաժեշտ ռուսաստանցիներին Հայաստանում հյուրընկալվելիս։

«Մեկ գործնական խորհուրդ նրանց, ով մեկնելու է Հայաստան հանգստանալու կամ ուղղակի ընկերների մոտ։ Պատրաստվելով յուրաքանչյուր խնջույքին, աչքի առաջ եւս մեկ ժամ ունեցեք, այլապես ձեր գործերը հետ կընկնեն։ Զարմանահրաշ հյուրընկալություն եւ բարեհաճություն»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Զախարովան։

Հրապարակմանը նա կցել է մի լուսանկար եւ մակագրել. «Իսկ ինչ եք ուզում դուք մի երկրից, որտեղ թխվածքի մեկ բաժինը մի ամբողջ տորթի չափ է։

66325772_10220012509892754_6190918752700203008_n

Երեւան, «Լավաշ» ռեստորան, եթե ինչ-որ մի բան)))»։

Մեկնաբանություններում շատերն արձագանքել են, որ տպավորված են Հայաստանի տեսարժան վայրերով եւ ուտելիքով։