տուն Լուրեր Զատիկ տոնելը 10 հազար դրամ է արժենալու. Ահարոն Ադիբեկյան

Զատիկ տոնելը 10 հազար դրամ է արժենալու. Ահարոն Ադիբեկյան

139
0

535377198a300_medium

Զատիկից առաջ գնաճ չի լինի, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: «Զատիկը տոնելու համար մեր ընտանիքներին անհրաժեշտ է 10 հազար դրամ: Զատիկը հիմնականում մեծ ծախսերի հետ կապված չի: Հայաստասնում ամենաթանկ տոնը Ամանորն է: Զատիկը շատ մատչելի տոն է մեր հասարակության համար: Բրնձի մի կիլոգրամն արժե 600 դրամ, 300 գրամ չամիչը՝ 1000 դրամ, 70 դրամով կարելի է գնել 30 հատ ձու՝ 2000 դրամ, և վերջում ձուկը՝ 3-4 հազար դրամով և վերջում գինին: Կարճ ասած, միջին վիճակագրական տվյալենրով, կարելի է Զատիկը տոնել 10 հազար դրամի սահմաններում»,- հայտնեց Ահարոն Ադիբեկյանը:

Հավկիթը 3 դրամով կէժանանա, հայտարարեց Արմեն Պողոսյանը: «Մեր թռչնարտադրողները խոստացել են, որ ձուն 3 դրամով էժանանալու է: Անցած տարվա համեմատ՝ այս տարի ձու չի ներկրվելու Հայաստան: Սպառողի խնդիրն է հիմա ուշադրություն դարձնել սննդամթերքների պիտանելիության ժամկետի վրա»:

Կանաչեղենի ու մրգերի գներն են բարձրացել մյուս մթերքների հետ համեմատած, նշեց Ահարոն Ադիբեկյանը: «Ես ուղղակի զարմացած եմ, որ ներկրված մրգերն այժմ ավելի էժան են, քան մեր հայկական մրգերը: Օրինակ մեկ կիլոգրամ տանձը նույն արժեքն ունի, ինչ 2 կիլոգրամ բանանը: Սա չլսված ու չտեսնված բան է: Ընդհանուր թանակացումներ չեն լինելու, սակայն, զգացվում է կանաչեղենի թանկացումը այս օրերին»: